Պորտուգալացի անվանի մասնագետ, Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանակին ուշագրավ կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ մրցակցության մասին։
Transfer News Live-ը սոցիալական ցանցերում վերհիշել է Մոուրինյուի խոսքերը.
«Լեոյի դեմ դիմակայությունն ինձ թույլ տվեց զարգանալ որպես մարզիչ։ Ամեն անգամ, երբ թիմս մրցում էր «Բարսելոնայի» հետ, ես ստիպված էի կենտրոնանալ Մեսսիի վրա և մտածել՝ ինչպես գործել նրա դեմ»։