Կիևի պատվիրակությունը մեկնել է Ժնև

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Ժնև, որտեղ տեղի կունենա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Ժնև գնալու ճանապարհին։ Բանակցությունների հաջորդ փուլը առջևում է», – գրել է նա իր Telegram ալիքում։

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ իրենից բացի, Ժնևյան բանակցություններին Կիևի պատվիրակության կազմում կլինեն Բուդանովը, Կիսլիցան, Սկիբիցկին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը և իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Leave a Comment