ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներն առաջին անգամ հանդես եկան Օլիմպիական խաղերում «Արցախ» երաժշտության ներքո

ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն առաջին անգամ հանդես եկան իտալական Միլան քաղաքում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Հայկական զույգը սառույց դուրս եկավ առաջին համարի ներքո։ Կարճ ծրագրի շրջանակում Ակոպովան և Ռախմանինը ներկայացրին իրենց ելույթը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո և վաստակեցին 66․27 միավոր։

Հայ գեղասահորդներից անմիջապես հետո հանդես եկան Օլիմպիական խաղերի գործող չեմպիոններ Սույ Վենցզինը և Հան Ցունը (Չինաստան)։

Leave a Comment