Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատել են, որ արքեպիսկոպոս Արշակ սրբազանը որևէ առնչություն չունի նախկինում տարածված տեսագրությունների բովանդակության հետ։
Փաստաբանը նշել է, որ փորձագետները, եկել են այն եզրակացության, որ տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ, տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել, տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Բաբայանը հավելել է, որ առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։
