Խաղաղության խորհուրդը Գազայի հատվածին կհատկացնի ավելի քան 5 միլիարդ դոլարի օգնություն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Անդամ պետությունները խոստացել են ավելի քան հինգ միլիարդ դոլար՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնության և վերակառուցման համար», – գրել է նա Truth Social-ում։
Սա տեղի կունենա կազմակերպության՝ փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ։