Եթե Միացյալ Նահանգները հարձակվեն Իրանի վրա, Իսլամական Հանրապետությունը կհաղթի, հայտարարել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
«Նախևառաջ, մենք պատերազմների և հակամարտությունների կողմնակից չենք։ Բայց վերջին անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարձակման ենթարկվեց, արդյունքը Իրանի հաղթանակն էր։ Եվ կարծում եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի։ Որովհետև Իրանն ունի իշխանություն։ Իրանը ճիշտ է և ունի ինքնապաշտպանության իրավունք», – Մոջահեդի խոսքերն է մեջբերում AVA-press աֆղանական լրատվական գործակալությունը։