Օսմանյան կայսրության ժառանգական ավանդույթների վերականգնման էրդողանյան երազանքի ճանապարհը

Թուրքիայի վերջին նախագահական ընտրություններից հետո Էրդողանի ամենահավանական ժառանգորդը իրավամբ համարվում էր Թուրքիայի նախկին Ազգային հետախուզական ծառայության (MiT) տնօրեն, ներկայում ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ թեպետ Ֆիդանը Թուրքիայի արմատական շահերի սպասարկման դիրքերից է հանդես գալիս, սակայն ըստ տեղեկությունների` նրա ընտանիքը սերում է քրդական «Սեյդան» (Seydan) ցեղից, որը բնակվում է Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում (Վանի նահանգ)։

Արդեն տևական ժամանակ է սակայն, Ֆիդանը հայտնվել է ժառանգորդիների ստվերում, փոխարենն այժմ արդեն խոսակցությունները շատ են այն մասին, որ Էրդողանը որպես իր ժառանգորդ է ընտրել որդուն` Բիլալ Էրդողանին:

Ի դեպ, մինչ այս ակտիվ էին խոսակցությունները նաև Էրդողանի փեսայի` Սելջուկ Բայրաքթարի, շուրջ:

Սակայն արի ու տես, որ գնալով ամենահավանականը դառնում է Բիլալ Էրդողանի թեկնածությունը. արյունակցական կապերը հաղթում են: Ահա և Օսմանյան կայսրության ժառանգական ավանդույթների վերականգնման էրդողանյան երազանքի ճանապարհը…

Արա Պողոսյան, քաղաքագետ

Leave a Comment