Կալլասը վստահ է, որ ԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը վստահ է, որ միության երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ և առաջարկել է «ժամանակ չվատնել խոսակցությունների վրա»։

«Առանձին բանակ ստեղծելը, բացի ՆԱՏՕ-ի արդեն իսկ մաս կազմող բանակից, չեմ կարծում, որ հնարավոր է։ Ես Գերմանիայում տեսնում եմ զորակոչի մասին խոսակցություններ և տեսնում եմ այնտեղ խնդիրներ, ուստի չեմ կարծում, որ հեշտ կլինի նման բանակ ստեղծել։ Եկեք ժամանակ չվատնենք խոսակցությունների վրա, եկեք կենտրոնանանք մեր ազգային ռազմական ուժերի ամրապնդման վրա, դրանով իսկ ամրապնդելով ՆԱՏՕ-ի շրջանակներում եվրոպական հենասյունը», – ասել է նա։

Կալլասը նաև ընդգծել է, որ «պաշտպանությունը միշտ եղել և մնում է ԵՄ երկրների պատասխանատվությունը, բայց մենք պետք է մտածել եվրոպական ձևով»։

Leave a Comment