Օրենսդրական նոր կարգավորում՝ տնային կալանքի և կրթության իրավունքի հավասարակշռման համար

E-draft.am հարթակում հանրային քննարկման է դրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատրաստված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը նախատեսում է տնային կալանավորներին հնարավորություն տալ շարունակել հեռավար (դիստանցիոն) կրթությունը՝ հաղորդակցության սահմանափակումներից բացառություն սահմանելով։

Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է, որ կալանավորված անձը իրավունք ունի ի թիվս այլնի նաև  ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով։ Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ և բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները: Կալանավորված անչափահասն օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է միջնակարգ կրթություն:  Թեմայի մասին «Իրավական շաբաթի» շրջանակներում զրուցել ենք «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանի և «ԼԵԳԱԼԻՍՏ» փաստաբանական ընկերության համահիմնադիր,  փաստաբան Մարգար Սողոմոնյանի հետ։

Leave a Comment