Գրենլանդիայի վերաբերյալ բանակցությունները լավ հունով են ընթանում․ Ռուբիո

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերաբերյալ բանակցությունները լավատեսորեն և լավ հունով են ընթանում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Հաստատվել է լավ գործընթաց, մենք աշխատում ենք նրանց (Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների – խմբ.) հետ։ Ես շատ դրական և լավատեսական զգացողություն ունեմ, որ մենք լավ ուղղությամբ ենք շարժվում», – ասել է Ռուբիոն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։

Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս: Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Միացյալ Նահանգներին կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի:

Leave a Comment