Պարզվել է «Ատլետիկո» – «Բարսելոնա» խաղում VAR համակարգի խափանման պատճառը

Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան հետխաղյա արձանագրության մեջ մանրամասնել է VAR համակարգի աշխատանքի խափանման պատճառները։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 4:0 հաշվով։

Ըստ մրցավարի զեկույցի՝ խնդիրը ծագել է խաղից դուրս վիճակի որոշման ժամանակ։

«Վերլուծության ընթացքում պարզվել է, որ մեկ կետում ֆուտբոլիստների մեծ կուտակման պատճառով համակարգը դժվարացել է իրականացնել խաղացողների մոդելավորումը: Վերակարգավորման անհաջող փորձից հետո VAR-ի թիմը, հետևելով ընթացակարգին, ստիպված է եղել անցնել մեխանիկական ռեժիմի՝ ձեռքով գծելով խաղից դուրս վիճակի գծերը՝ վերջնական և ճիշտ որոշում կայացնելու համար»,- նշված է Մունուերայի զեկույցում։

Տեխնիկական այս խնդրի պատճառով մրցավարական անձնակազմից պահանջվել է ավելի քան վեց րոպե՝ չեղարկելու «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիի խփած գոլը։ Դրվագը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում՝ հանդիպման 52-րդ րոպեին։

Leave a Comment