Կալաս. ԵՄ երկրները պատրաստ չեն Ուկրաինայի՝ համայնք մտնելու ամսաթիվ նշանակելուն

Եվրոպական Միության (ԵՄ) անդամ պետությունները պատրաստ չեն Ուկրաինայի անդամակցության ամսաթիվ նշանակելուն։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով Մյունխենի անվտանգության համաժողովում կազմակերպված վահանակային քննարկման ժամանակ հարցերին։

«Իմ կարծիքով՝ ԵՄ երկրները պատրաստ չեն Ուկրաինայի անդամակցության ամսաթիվ նշանակելուն», – ասաց Կալասը։

Ավելի վաղ Մյունխենում Վլադիմիր Զելենսկին փաստացի պահանջեց, որ ԵՄ երկրները Կիևի անդամակցության համար կոնկրետ ամսաթիվ նշանակեն։

Leave a Comment