ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ. ԵՄ-ն սպառել է Ուկրաինայի համար նախատեսված ՀՕՊ հրթիռները

Եվրոպան սպառել է Ուկրաինայի համար նախատեսված ՀՕՊ հրթիռները, և ՆԱՏՕ-ն դրանք փնտրում է ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան Մյունխենի անվտանգության համաժողովի լիագումար նիստում։

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Մենք դիմել ենք ՆԱՏՕ-ի երկրներին, խնդրելով նրանց. «Խնդրում եմ, եթե ունեք ՀՕՊ հրթիռներ, խնդրում եմ հանձնեք դրանք Ուկրաինային»։ Սակայն պարզվում է, որ մենք շատ բան չենք կարող անել։ Մենք դիմում ենք բոլոր գործընկեր երկրներին, խնդրելով նրանց. «Խնդրում եմ, հանձնեք ձեր հրթիռները Ուկրաինային»։ Միայն Միացյալ Նահանգներն է ներկայումս իրական կարողություն ունի հակահրթիռային համակարգեր մատակարարելու», – ասել է նա՝ բացատրելով, թե ինչու են Կիևին հատկացված եվրոպական միջոցները ուղղորդվում Միացյալ Նահանգներ։

Leave a Comment