Վինիսիուսը չի կարողացել զսպել ծիծաղը, երբ իմացել է, թե ինչ հաշվով է պարտվել «Բարսելոնան»

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Մադրիդի «Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Nike-ի միջոցառման ժամանակ ստրիմեր Իբայ Լյանոսի հետ զարմացած ծիծաղում է։ The Touchline-ի հաղորդմամբ՝ բրազիլացու այսպիսի արձագանքի պատճառը «Բարսելոնայի»՝ «Ատլետիկոյից» կրած խոշոր հաշվով պարտությունն է։

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» արդեն փոխանակվել են հաղթանակներով։ Լա լիգայի շրջանակնում ուժեղ են եղել մադրիդցիները (2-1), իսկ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում հաղթել են կատալոնացիները (3-2)։

Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին։

Leave a Comment