Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Ալվարո Արբելոայի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Վինիսիուս Ժունիորը։ Բրազիլացին երկու անգամ իրացրել է 11-մետրանոց հարվածները։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 60 միավորով ստանձնել է առաջատարի դերը։ «Բարսելոնան» երկու միավոր պակաս ունի, բայց նաև մեկ խաղ պակաս է անցկացրել։