ԱՄՆ պետքարտուղարը Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը։

ԱՄՆ պետքարտուղարը X-ում հայտնել է, որ Ստյորի հետ խոսել է «Նորվեգիայի կենսական դերի և Գրենլանդիայի ռազմավարական կարևորության մասին Արկտիկայի անվտանգության մեջ», որը Դանիայի ինքնավար տարածք է։ «Մենք հանձնառու ենք համագործակցել Նորվեգիայի հետ՝ մատակարարման շղթաների, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի անվտանգությունն ապահովելու համար», – հավելել է Ռուբիոն:

Պետքարտուղարը նաև նշել է, որ հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ և իր գնահատանքն է հայտնել նրա «(ՆԱՏՕ) դաշնակիցներին պաշտպանական ծախսերի վերաբերյալ իրենց պարտավորությունները կատարելու համար մղելու» համար։

Leave a Comment