Երեք անհայտ տղամարդիկ ներխուժել են Շտուրի Ֆոլքսբանկ։ Գողության մասշտաբները դեռևս պարզ չեն, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ըստ թերթի՝ կողոպուտը տեղի է ունեցել ուրբաթ՝ փետրվարի 13-ին, ճաշի ընդմիջման ժամանակ։ Գողերը մտել են բանկի նկուղ լուսամուտից և բացել 14 պահատուփեր։
Թերթը նշել է, որ կողոպուտի մասին հաղորդվել է միայն այն բանից հետո, երբ հաճախորդներն ու բանկի աշխատակիցները բողոքել են վատ ինքնազգացողությունից և սրտխառնոցից։ Ավելի ուշ պարզվել է, որ գողերը նկուղում ցողել են անհայտ նյութ։
Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել։