Ըստ Shamshyan.com-ի՝ փետրվարի 9-ին ժամը 12։10-ի սահմաններում Արթիկ քաղաքի «Վիվասել»-ի գրասենյակում անծանոթ անձը իրեր է կոտրում։ Պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Պ․-ն ժամը 11։20-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք է գործել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն և 10-15 րոպե տևողությամբ հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով խաթարել է նշված հիմնարկի բնականոն աշխատանքը։
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Պ․-ն իր բնակարանից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։ Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը Սուրեն Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։
