Փետրվարի 15-ից գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը՝ ապահովելով միաժամանակյա արձագանք։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Այսուհետ քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի։
Վարչապետի որոշմամբ՝ հաստատվել է «112 օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակի կանոնադրությունը․