Ռուբիոն G7-ի արտգործնախարարներին ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Մեծ Յոթնյակի» (G7) երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Վաշինգտոնի հանձնառությունը շարունակել մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Թոմի Պիգոտի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Ռուբիոն նույն օրը ավելի վաղ հանդիպել է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Նա «վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Վենեսուելայում կայունությունը պահպանելու և Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար բանակցությունները շարունակելու հարցում»։ Պիգոտը պարզաբանել է, որ ԱՄՆ պետքարտուղարը իր գործընկերների հետ քննարկել է «արդիական հարցեր, ինչպիսիք են Աֆրիկայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում խաղաղությանը և կայունությանը սպառնացող շարունակական հակամարտությունները, ինչպես նաև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևմտյան կիսագնդում անվտանգության մարտահրավերները»։

Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, «Ռուբիոն և նրա գործընկերները վերահաստատել են G7 երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ խաղաղությանն ու կայունությանը համաշխարհային սպառնալիքները հաղթահարելու համար»։

Bloomberg-ին տված ավելի վաղ տված հարցազրույցում Ռուբիոն հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Վաշինգտոնի վարչակազմը կարող է հրաժարվել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը մասնակցելուց առաջիկա շաբաթներին։

Leave a Comment