Փետրվարի 15-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 4-8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 4-7 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 4-7 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 10-14 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 3-6 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 9-12 աստիճան։
Արմավիրում սպասվում է 10-13 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 3-6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 2-5 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 16 աստիճան։
