Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը վերահաստատել է Գազայի հատվածի ապառազմականացման հանձնառությունը


Միջազգային


Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը այցելել է Գազայի հատվածի հարավային Ռաֆահ շրջան, որտեղ զննել է այնտեղ տեղակայված ստորաբաժանումները։

Զինվորների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելի նպատակը՝ Գազան լիովին ապառազմականացնելն է և բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում անցնել պաշտպանականից հարձակողական գործողությունների։

«Մենք չենք հրաժարվում մեր պատերազմական նպատակներից՝ Գազայի հատվածի լիարժեք ապառազմականացումից և Համասի զինաթափումից։ Մենք գործում ենք քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, պահպանում ենք արմատականներին հաղթելու ռազմական ծրագրերը և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ձեռնարկել պաշտպանական գործողություններ», – գեներալի խոսքերն է մեջբերել Իսրայելի բանակի մամուլի խոսնակի գրասենյակը։


Leave a Comment