Ուկրաինայում Բաքվի դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումները համարվում են Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ, Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ոչ միայն Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքներն են վնասվել, այլև այդ երկրում Ադրբեջանի դեսպանատունը երեք անգամ հարձակման է ենթարկվել։
2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ կանչել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատան տարածքում ռուսական հրթիռի վթարի կապակցությամբ։ Դեսպանին հանձնվել է նոտա, և «արտահայտվել է խիստ բողոք»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք էր հայտնել նոյեմբերի 14-ին Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքին հասցված վնասի համար։
