
Նախ, պարզապես ամոթալի է, որ մեր սփյուռքահայ հարենակիցները ստիպված են ապազգային վարչախմբին բացատրել, թե ինչ պատմական, քաղաքակրթական բացառիկ առաքելություն ունի ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ։
Հայտարարության մի շարք կարևոր և առանցքային հաստատումներ, որոնց մասին խոսում ենք երկար ժամանակ․
*Եկեղեցու գործերին քաղաքական իշխանության միջամտությունն անթույլատրելի է,
*Նույնիսկ Օսմանյան կայսրությունն ու Խորհրդային Միությունը չեն հաջողել քանդել համահայկական, ազգային այդ ինստիտուտը,
*Հայ եկեղեցին բոլոր հայերինն է՝ աշխարհի բոլոր ծագերում,
*Եղեղեցու դեմ արշավը թուլացնում է առասարակ հայ ժողովրդին, խորացնում Հայաստան-Սփյուռք խզումը, ասպատակում հայ մարդու հավատը,
*Հայ Առաքելական Եկեղեցին ինքնաբարեփոխվող ինստիտուտ է։
Սա հայտարարություն է ԱՆԹՈՒԼՏԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ մասին․ սա Սփյուռքի ձայնն է։
ՀԵՌՈՒ»