«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խիստ դժգոհություն է հայտնել մրցավարական աշխատանքից Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղում։
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել էր տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով։ 52-րդ րոպեին մրցավարները չեղարկել էին կատալոնացիների պաշտպան Պաու Կուբարսիի գոլը։
«Ջուլիանո Սիմեոնեն պետք է դեղին քարտ ստանար Ալեքս Բալդեի նկատմամբ թույլ տված առաջին խախտման համար։ Դա կարող էր փոխել ամբողջ խաղի ընթացքը։ Պետք է լիներ նաև երկրորդ դեղին քարտը։
Ինչ վերաբերում է Կուբարսիի չեղարկված գոլին, ապա որքա՞ն մենք սպասեցինք որոշմանը․ յոթ րոպե։ Իմ կարծիքով՝ դա խաղից դուրս վիճակ չէր։ Երբ գոլը չեղարկեցին, մեզ ոչինչ չբացատրեցին, ոչ մի կոմունիկացիա չեղավ։ Ես չեմ հասկանում՝ ինչու էր դա խաղից դուրս։ Սա խայտառակություն է և աղետ»,- գերմանացու խոսքերն է մեջբերում As-ը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին Բարսելոնայում։