ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի. կան զոhեր


Միջազգային


Միացյալ Նահանգները Կարիբյան ծովում հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի։

ԱՄՆ Հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը նավարկել է Կարիբյան ծովում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։


Leave a Comment