ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներկայացրել խաղաղության գործընթացի ընթացքը:
ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։
Գրիգորյանն անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
Ադրբեջանցի փորձագետները ՀՀ էին ժամանել փետրվարի 13-ին սահմանազատված հատվածով:
