Նիկոլի վերընտրվելու դեպքում կործանումը կարող է վրա հասնել նույնիսկ նախքան ընթացիկ տասնամյակի ավարտը



Նիկոլը հայտարարել է, թե 2024-ի ապրիլին Հայաստանը դուրս է եկել կործանարար պատմական ցիկլից, մենք դուրս ենք եկել պատմության զոհասեղանին դրված ազգի ու պետության կարգավիճակից և ոտք ենք դրել ազատ, ինքնիշխան, զարգացող, խաղաղ պետության ճանապարհին, և այդ ճանապարհը Հայաստանն անցնում է սպասվածից ավելի մեծ արագությամբ:

Իսկ Նիկոլը կասի՞, թե ինչից հետո է Հայաստանն այդ ցիկլից դուրս հայտնվել կամ արդյոք հայտնվե՞լ է:

Նիկոլը որպես վատ ցիկլ նշել է ռուսական ազդեցության շրջանը: Եթե նույնիսկ մի պահ կտրվենք իրականությունից ու երևակայենք, թե այդ ցիկլից դուրս ենք եկել,ապա պետք է արձանագրենք ,որ դուրս ենք եկել միայն այն բանից հետո, երբ տվել ենք մեր ամբողջ ունեցածը. պատերազմի քողի տակ ՔՊ-ն հողերը հանձնեց, դրանից հետո Արցախի էթնիկ զտումը տեղի ունեցավ, Հայաստանը կորցրեց իր ինքնիշխան տարածքի մի մասը, դարձավ Իլհամի հարիֆը, իսկ Նիկոլն էլ հարստանալուն կից «Զայեդ» մրցանակին արժանացավ՝ Իլհամի հետ միասին կիսելով 1 մլն դոլարը:

Ինչ վերաբերում է ապագային, ապա այն կարող է շատ ավելի մռայլ լինել, քան որևէ մեկը կարող է հիմա պատկերացնել. երբ մի պետության ղեկավար իր պետության գոյութան երաշխիք է հռչակում ինչ-որ թուրքական ճանապարհ, ապա դա ոչ մի լավ բանի մասին չի մարգարեանում: Մյուս կողմից՝ Նիկոլը հաշվի չի առնում այն, որ իր ներկայիս քաղաքականության հետևանքով Հայաստանը զրկվում է իր բնական դաշնակիցներից. ՌԴ-ն ու Իրանը սկսելու են Հայաստանը որպես սպառնալիք դիտարկել մի դեպքում, երբ թուրքերի հետ մենք երբեք չեն եղբայրանալու: Դա ձեռքբերո՞ւմ է, ապագայի առհավատչյա՞ է:

Դա կործանում է, ու եթե Նիկոլը ամռանը վերարտադրվի, ապա այդ կործանումը կարող է վրա հասնել նույնիսկ նախքան ընթացիկ տասնամյակի ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment