Անթալիայի ֆորումը կարող է բեկում մտցնել Երևանի և Բաքվի միջև․ Դուրան • Tribune.am

Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի քննարկումը կարող է հանգեցնել կարևոր արդյունքների:

APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեդդին Դուրանը չի բացառել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են քննարկել խաղաղության գործընթացը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում, որը տեղի կունենա ապրիլին։

Նրա խոսքով, եթե համաժողովի շրջանակներում տեղի ունենան հանդիպումներ, որոնք կարող են զարկ տալ այդ ուղղությամբ առաջընթացին, դա կարող է շատ նշանակալի արդյունքների հանգեցնել:

«Այս համատեքստում, սպասվում է, որ կքննարկվի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն ապահովող համաձայնագրի ուղղությամբ տարվող աշխատանքը։ Այս ուղղությամբ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել, և նախագահ Թրամփի ներգրավվածությամբ գործընթացը հասել է կարևոր փուլի։

Ավելին, երրորդ երկրների քաղաքացիներին Թուրքիայի սահմանը հատելու թույլտվությունը կարող է լինել Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման առաջին քայլերից մեկը։ Թուրքիան շարունակում է այս գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։

«Ես կարծում եմ, որ եթե Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում անցկացվեն հանդիպումներ, որոնք խթան կհանդիսանան այս ուղղությամբ առաջընթացի համար, դա կարող է հանգեցնել շատ կարևոր արդյունքների», — նշել է Բուրհանեդդին Դուրանը։

Leave a Comment