ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխությունը կհամարի հնարավոր լավագույն արդյունքը։
Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին Հյուսիսային Կարոլինայից մեկնելուց առաջ, որտեղ նախկինում ելույթ էր ունեցել:
«Թվում է, թե դա լավագույն բանն է, որ կարող էր տեղի ունենալ հենց հիմա», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը, երբ հարցրել են, թե արդյոք ինքը ձգտում է իշխանափոխության Իրանում։