ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ հնարավոր երկարաժամկետ ռազմական գործողության։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Նրանց խոսքով՝ արդեն մշակվել են ավելի բարդ գործողության ծրագրեր, քան 2025 թվականի հունիսին իրականացվածը։ Մասնավորապես, հարվածները կարող են ուղղված լինել ոչ միայն Իսլամական Հանրապետության միջուկային ենթակառուցվածքներին, այլև նրա կառավարական գործակալություններին և անվտանգության մարմիններին։
Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը պատասխան հարձակումներ է ակնկալում Իրանից, ինչը կարող է մեծացնել տարածաշրջանային հակամարտության ռիսկը։