Շոյգուն սպառնում է Հայաստանին – BlogNews.am



ՌԴ-ից ստացվել են արձագանքներ՝ կապված Հայաստանում ամերիկյան միջուկային փոքր ռեակտորների կառուցման վերաբերյալ առկա ծրագրերի հետ. Շոյգուն է կարևոր մեսիջներ հղել:

Եթե ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ թևակոխի, ապա, ըստ Շոյգուի, Մոսկվան դա դիտարկելու է որպես սպառնալիք: «Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, և դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման»,-մասնավորապես՝ հայտարարել է Շոյգուն՝ ընդգծելով Հայաստռանի սեյսմավտանգ լինելու հանգամանքն ու հիշել 88-ի սարսափելի երկրաշարժը: Շոյգուն հայտարարել է, որ Հայատանը սպառնալիք կդառնա նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:

Շոյգուի ուղերձն իրականում աշխարհաքաղաքական է. Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների վրա ՌԴ-ի ազդեցությունն ունօ շատ կարևոր դեր Մոկվայի տարածաշրջանային քաղաքակնության համար, իսկ ամերիկացիների հետ Նիկոլի ալիշ-վելիշները ուղղված են հենց դրա դեմ: ՌԴ-ի շահերից է բխում, որպեսզի «Ռոսատոմը» անայլընտրաքային լինի Հայաստանի համար, քանի որ դա ունի կենսական նշանակություն նաև Ռուսաստանի համար. Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքներում Վաշինգտոնի տեխնլոգիական ներկայությությունը էապես թուլացնելու է ՌԴ ազդեցությունը՝ ոչ միայն Հայաստանի վրա: Շոյգուն փաստացի հայտարարում է, որ էներգետիկ ոլորտում դեպի Արևմուտք շրջադարձը դիտարկվելու է որպես սպառնալիք, իսկ տարածաշրջանային երկրների մասին հիշատակումը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ կլինի անգամ կոնսոլիդացնել այդ երկրներին՝ ընդդեմ Արևմւոտքի հենակետը դարձող Հայաստանի: Խոսքը, իհարկե, նախևառաջ Իրանի մասին է:

Ահա այսպիսի «փառահեղ» ապագա է մեզ սպասվում, եթե Նիկոլը շարունակի Արևմուտքի հետ իր կասկածելի խաղերը մի դեպքում, երբ դրանց արդյունքում շահում է միայն ինը. իշխանությունն ամեն գնով պահելու շանս է ձեռք բերում՝ Հայաստանը դարձնելով իր բնական դաշնակիցների թշնամին ու թիրախը:

Միայն երևակայել կարելի է, թե որքան երջանիկ են հիմա թուրքերը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment