Ես Պուտինից երիտասարդ եմ: Այս մասին Politico-ի հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կատակել է Պուտինի տարիքի և նրա միջազգային մեկուսացման մասին։
«Նա շատ ժամանակ չունի… Աստված կամենա, շատ ժամանակ չունի», – ասել է Ուկրաինայի նախագահը։
«Մենք բազմաթիվ զիջումների ենք գնացել։ Ամենամեծն այն է, որ Պուտինը և նրա ընկերները բանտում չեն»,– ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ «ռուսական խելագար պատերազմը» դժվար է կանգնեցնել, քանի որ նրանք չեն ցանկանում դադարեցնել։