Ադրբեջանը կդիտարկի արցախցիների վերադարձի հարցը՝ փոխադարձության պայմանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել  France 24 լրատվականին։ Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև ԲԱրցախի ղեկավարությունը ազատ արձակման և արցախահայերի հետ վերադարձի հարցը։ :

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը:  Այս մասին ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը ևս խոսել էր։

«Դատավարությունը բացարձակ թափանցիկ էր, նրանց հանցագործություններն ապացուցվել են», – ասել է Ալիևը խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերով նիստերի մասին։

Հիշեցնենք, որ այս նիտերը ընթանում էին առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների ու լրագրողների։ Դրանք լուսաբանելու իրավունք ուներ պետական լրատվամիջոցը:

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հնարավոր է ներում շնորհել նրանց և թերթել այդ էջը, Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Արցախցիների վերադարձի մասին հարցին ի պատասխան Ադրբեջանի նախագահը ասել է, որ եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանն այն կդիտարկի, բայց դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով. «Մենք ակնկալում ենք նույնը, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան»:

Leave a Comment