«Չեմ պատկերացնում խաղաղություն», «Թուրքը հայի հետ չի կարող ապրել», «Կարող ենք խաղաղ ապրել». հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա ամիսների ընթացքում, հունվարի վերջին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը քայլ առ քայլ մոտենում են փաստաթղթի վերջնական ձևավորմանը։

Խաղաղության նախաստորագրված համաձայնագրի բուն տեքստը հրապարակվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին հաջորդած պաշտոնական արարողությունից միայն մի քանի օր անց: Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ դրա, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց պայմանագրում մի շարք բաց հարցեր են մնում: Բաքուն էլ շարունակում է իր նախապայմանները, դրանցից գլխավորը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է:

Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ քաղաքացիներից հետաքրքրվել՝ հավատո՞ւմ են, որ Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր ի վերջո կկնքվի, ինչպե՞ս են պատկերացնում այդ խաղաղությունը, և ի՞նչ բացասական հետևանքներ կարող են լինել։

Հարցվածների մեծամասնությունը թերհավատորեն է վերաբերվում խաղաղության պայմանագրին:

«Չեմ հասկանում, թե ինչպես կարող են թշնամու հետ խաղաղություն հաստատել։ 5000 անմեղ զոհերից հետո ո՞նց կարող ենք խաղաղ ապրել, ի՞նչ խաղաղություն, եթե Բաքվում գերիներ ունենք»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Քաղաքացիներից մյուսն էլ նշել է, որ պետք է ձգտել և անպայման հասնել խաղաղության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment