Տեխնիկական թերությունները շտկելուց հետո Աղազարյանի ու Ասլանյանի ՄԱՍԿ-ը գրանցվել է որպես կուսակցություն․ ԶԼՄ

Պետական ռեգիստը փետրվարի 13-ին գրանցել է ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության նախկին, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ՄԱՍԿ կուսակցությունը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Առաջին դիմումը գործակալությունը մերժել էր տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ, ինչի համար կուսակցությունը կրկին համագումար էր հրավիրել՝ շտկելու բացթողումները։

2024 թվականի հոկտեմբերին ՔՊ-ն Աղազարյանին հեռացրել էր իր շարքերից, երբ վերջինս հրաժարվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով վայր դնել իր մանդատը։ Փետրվարին Աղազարյանն ու Ասլանյանն ստեղծել էին կուսակցությունը։

Մայիսի 9-ին ՄԱՍԿ-ը հայտարարել էր, որ նախաձեռնում է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Աղազարյանն ու Ասլանյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։

2024 թվականի հոկտեմբերին իշխող ՔՊ-ն Աղազարյանին հեռացրել էր իր շարքերից այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր Փաշինյանի պահանջով վայր դնել իր մանդատը։ Փետրվարին Աղազարյանն ու Ասլանյանն ստեղծել էին Միացյալ ազգային սահմանադրական կուսակցությունը։

 

Leave a Comment