ՔՊ ընտրացուցակի համար 400 պատվիրակ քվեարկել է եռօրյա ընտրությունների առաջին օրը․ ԶԼՄ

Երեկ՝ փետրվարի 13-ին, մոտ 400 պատվիրակ արդեն մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրություններին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ այսօր և վաղը՝ փետրվարի 14-ին ու 15-ին նախատեսված ընտրությունները կարող են ավելի վաղ ավարտվել, քանի որ 1000 պատվիրակի գրեթե կեսը քվեարկել է։ Նրանցից յուրաքանչյունը 50 թեկնածուի կարող է ընտրել, ինչն, ըստ թերթի, բարդացնում է հաշվարկը։

Քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո ՔՊ հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա հստակ պատկեր ներկայացնել։

Նշենք, որ քվեարկությունը նախատեսված է 3 օր, որտեղ 280 հոգանոց ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն և կներառվեն նախընտրական ցուցակում։ Կուսակցության համագումարի ժամանակ այդ 50 անձանց հերթականությունը ցուցակում կորոշվի։

 

 

Leave a Comment