Aurora News | Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը (2026թ․)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Արաբկիրում՝ փետրվսրի 4-ին և 6-7-ը,

Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Արաբկիրում՝ փետրվարի 6-ին,

Նոր Նորքում, Շենգավիթում և Կենտրոնում ՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment