Հայ ռազմական հանցագործներին ներում շնորհելը անհնար է: Այս մասին ասել է Իլհամ Ալիևը France 24-ին։
Ալիևը Բաքվում տեղի ունեցով դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ։
«Այս անձինք լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ»։
Մեկնաբանելով «էջը շրջելու» և նրանց ներում շնորհելու կոչերը՝ նախագահը մերժեց նման հնարավորությունը և ընդգծեց, որ, իր կարծիքով, նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի լուրջ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածները։
Նա նշել է, որ օգոստոսյան Սպիտակ տան գագաթնաժողովից հետո Հայաստանի հետ «խաղաղություն է ձեռք բերվել»։ «Ինձ համար հարցը փակված է»։
Ալիևը վստահություն է հայտնել TRIPP նախագծի իրականացման հարցում՝ ճանապարհային և երկաթուղային կապ Հայաստանի միջով, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կկապի Եվրոպայի հետ։
«Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա», – ասել է նա։