Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ, և մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, որը, հուսով ենք, մշտական կլինի, Մյունխենում France 24-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այդ ժամանակվանից անցել է ավելի քան վեց ամիս, և իրավիճակը Հայաստանի հետ մեր սահմանին շատ հանգիստ է։ Կրակոցներ, զոհեր, մահեր չկան»,- ասել է նա։
