Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 14-ին – Armenia Today

Փետրվարի 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են նաև տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում սպասվում է անձրև, կեսօրին կանխատեսվում է 7-9, երեկոյան՝ 5-7 աստիճան։

Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 3-6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 3-6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 4-7 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 9-14 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6-8 աստիճան։

Արմավիրում սպասվում է 8-11 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 3-5 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 3-6 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 16 աստիճան։

Leave a Comment