Հասրակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատը թողել թիթեռ է նկարում»
Երկրի ղեկին հայտնվածը, կրկին հագել է նախընտրական գառան մորթին, ներսում պուպուշ ու ժողովրդավար երևալու համար, սակայն պետական մամլիչ ռեպրեսիվ մեքենան ողջ թափով աշխատում է ընդդիմության ձայնը լռեցնելու ուղղությամբ՝ շեֆի սիրտը նախընտրական տեսարաններ է ուզում:
Այսօր կրկին խոսել է, թե բա զղջում է իր խոսույթի համար և ներողություն խնդրում, սակայն կրկնակի ստանդարտով գործող իրավապահները իրեն ներում են, իսկ շատ ավելի մեղմ զանցանքների համար՝ ընդդիմադիրներին նետում բանտերը:
Բայց սա չէ ասելիքս, սահմանադրությունը սեփական կուսակցության կանոնադրության նման վարվողների իշխանությունը՝ կոկորդները պատռում է՝ գոռալով «խաղաղություն ենք բերել» ու մեկ էլ Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն ՀՀ սահմանադրության փոփոխությունից հետո:
Բա մի բան պատասխանեք, բա ասեք, որ ինքնիշխան ենք ու մենք ենք որոշում փոխել, թե ոչ սահմանադրությունը, ասեք, որ ձեր հետ ուլտիմատումի լեզվով խոսողի լեզուն կկտրեք:
Գիտեմ չեք ասի, որովհետև արդեն խոստացել եք՝ խնդրել, որ օգնեն պահպանեք աթոռները և կզիջեք ամենը…
Սա է նոր Հայաստանը և սրանք են, ցավոք, մեզ ներկայացնողները: