Փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, hրշեջ-փրկարարները պարզել են, որ կրակն ու ծուխը նկատվում է տանիքում գտնվող ծխատարում և այրվում են խողովակում հավաքված յուղեր։ Հրշեջները մարել են այն և կատարել խողովակի հովացման աշխատանքներ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
