Ավտովթարի հետևանքով 3 տուժած հոսպիտալացվել է

Ավտովթարի հետևանքով 3 տուժած հոսպիտալացվել է

Փետրվարի 13-ին, ժամը 18։53-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ում բախվել են «VAZ» մակնիշի երկու ավտոմեքենա։

Երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment