Փետրվարի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Երևան է այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նրա այցն ուղեկցվել է ակցիաներով:
Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են ատոմային էներգիայի վերաբերյալ հայտարարություն, ԱՄՆ-ից ձեռք են բերվել անօդաչու թռչող սարքեր։
Մոսկվան հայտարարել է, որ Հայաստանի համար ռուսական միջուկային նախագծերին այլընտրանք չկա:
Ռուսաստանը կբանակցի Հայաստանի հետ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է:
Transparency International-ը վատթարացրել է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վարկանիշը:
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին:
Ազգային ժողովը դեմ է քվեարկել քաղբանտարկյալների մասին ընդդիմության նախագծին։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Վաղարշապատում ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի 6 անդամի և կողմնակիցների են ձերբակալել:
YouTube-ը մոնետիզացիայի հնարավորություն կտա Հայաստանի ստեղծագործողներին:
Հայաստանի օրհներգի կենդանի կատարումը պետական միջոցառումներին դառնում է պարտադիր:
Ազգային ժողովն ընդունել է աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային ստորագրելու պահանջը հետաձգելու նախագիծը:
