Ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունները «փակուղի են մտել» տարածքային հարցերի և Ուկրաինայում արևմտյան զորքերի ներկայության շուրջ տարաձայնությունների պատճառով:
Այս մասին գրում է Politico-ն: Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական ուժերը դուրս բերվեն Դոնբասից, մինչդեռ Ուկրաինան պատրաստ չէ զիջումների գնալ։
Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացած նախորդ բանակցություններում կողմերը համաձայնության էին եկել միայն հրադադարի և ապառազմականացված գոտու հարցերի շուրջ։ Բանակցությունների հաջորդ փուլը, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, կարող է տեղի ունենալ փետրվարի 17-18-ը Միացյալ Նահանգներում, որտեղ նախատեսվում է քննարկել տարածքային հարցը։
Զելենսկին հույս է հայտնել, որ հակամարտությունը կարող է լուծվել մի քանի ամսվա ընթացքում բանակցությունների միջոցով։
Միացյալ Նահանգները չի ավարտի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը, մինչև Մոսկվան և Կիևը չհասնեն խաղաղության համաձայնագրերին: