Ադրբեջանի քաղհասարակության հետ շփվելը կարևոր է. Իոաննիսյան

Ադրբեջանի քաղհասարակության հետ շփվելը կարևոր է. Իոաննիսյան

Ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ։ Հայաստանում փետրվարի 13-14-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում էլ նրանք կհանդիպեն Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ։

«Դա լավ երևույթ է։ Մենք  բոլորս հասկանում ենք, որ քաղհասարակություն, առավել ևս, իրավապաշտպան քաղհասարակություն Ադրբեջանում չկա։ Բայց, ամեն դեպքում, հասարակության ներկայացուցիչների հետ շփվելը կարևոր է»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով՝ ցամաքային սահմանը արդեն գործում է․ «Մի քիչ չափազանցություն կլինի, բայց սա առաջին դեպքն է, որ հայ-ադրբեջանական սահմանը թեկուզ էպիզոդիկ, բայց գործում է նենց, ոնց պիտի գործի հարևան երկրների սահմանը»։

Նա վստահեցրեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա կոնֆլիկտային տրամաբանությունից դեպի հարևանային տրամաբանություն  շարժվելու կարևոր հանգրվան է. «Պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, որը հաջողություն է»,-շեշտեց Իոաննիսյանն՝ ընգծելով․ հասարակության որոշ շրջանակներ, իհարկե, կարող են վատ ընկալել։

«Իհարկե, մենք Ադրբեջանի հետ շատ վատ պատմություն ենք ունեցել և հասարակությունը թերահավատությամբ է մոտենում պատմության այդ  ցիկլից դուրս գալուն»,-նշեց Դանիել Իոաննիսյանը։ 

Լիլիթ Աբահամյան

Leave a Comment