ԱՄՆ-ի նպատակը բիզնեսն է և Իրանի վերահսկումը, ոչ թե Հայաստանի անվտանգությունը. Հարութ Սասունյան

Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը հարցազրունց է վարել ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, « The California Courier» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարություն Սասունյանի հետ։

Արթուր Խաչիկյանը գրում է.

«Խոսեցի Harut Sassounian հետ Վենսի այցի մասին։ Հարութ Սասունյանը պարզ բացատրեց՝ սա ոչ թե ռազմական դաշինք է, այլ կոմերցիոն գործարք, որի եկամտի 76%-ը գնալու է ԱՄՆ-ին, իսկ մեզ՝ ընդամենը 24%։ Ոչ մի ամերիկացի զինվոր չի գալու պաշտպանելու մեր սահմանները, իսկ «անխոչընդոտ» անցումը առանց սահմանապահների պարզապես աբսուրդ է, որը գոյություն չունի աշխարհի ոչ մի այլ երկրում։ ԱՄՆ-ի նպատակը բիզնեսն է և Իրանի վերահսկումը, ոչ թե Հայաստանի անվտանգությունը»։

Leave a Comment