Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է Ռուսաստանի միջուկային էներգիայի առաջարկների մասին: Ռուսաստանը հույս ունի սթափ և ժողովրդի շահերից բխող որոշման, այլ ոչ թե մտածելով այս ասացվածքի տրամաբանությամբ. «Մայրիկիս բարկացնելու համար ականջներս կսառեցնեմ»:
«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները, տեղյակ են ատոմային էներգիայի զարգացման մեր առաջարկներից։ Առանց մանրամասներ բացահայտելու, կասեմ, որ այնտեղ պայմանները չափազանց բարենպաստ են, իսկ տեխնոլոգիաները՝ առաջադեմ, որոնց հուսալիությունը ապացուցված է երկար տարիների գործունեությամբ։ Անգամ չեմ խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» արտասահմանում ատոմակայանների կառուցման նախագծերի թվով առաջին տեղում է՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի եզակի փորձ փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտում», – ասել է Շոյգուն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։