Aurora News | Սահմանվեց վերջնաժամկետ․ նոր որոշում՝ աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ․ Թորոսյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ավելի վաղ ընդունված որոշմանը, ըստ որի՝ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումն ու դադարումը պետք է իրականացվեին բացառապես թվային համակարգով։

Նախագծի առաջին ընթերցման ժամանակ առաջարկվել էր աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումն ու լուծումը թվային համակարգով իրականացնել 2027 թվականի հունվարի 1-ից։ Իսկ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է 2027 թվականի հունվարի 1-ը փոխարինել 2027 թվականի հուլիսի 1-ով։

Ազգային ժողովը նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 59 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment